5860 դիտում
08:33 17-01-2014
Արթուր Բաղդասարյանը պետբյուջեի հաշվին ընտանեկան բիզնեսն է զարգացնում. Ժողովուրդ
«ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը չի զլացել ՀՀ պետական բյուջեի միջոցներն իր ընտանեկան բիզնեսի բարգավաճմանն ուղղելու հարցում։ «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նախորդ տարվա նոյեմբերի 8-13-ը Հայաստան կատարած այցի ժամանակ իր ողջ պատվիրակությամբ օթևանել է Երևանի Կորյունի փողոցում գտնվող «Իմպերիալ պալաս» հյուրանոցում։ Իսկ այն, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է Արթուր Բաղդասարյանի եղբորը:
Եվ ահա, Բորդյուժայի հյուրանոցային ծախսերը՝ ավելի քան 540 հազար դրամի չափով, Ազգային անվտանգության խորհուրդը հոգացել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ Ընդ որում, փաստաթղթերից պարզ է դառնում, որ նշված գումարից 120 հազար դրամը ծախսվել է հյուրանոցային ծառայությունների մատուցման, իսկ ավելի քան 420 հազար դրամը՝ սննդի ծառայության համար։ Ահա օրինաց երկիր կառուցելու գաղտնիքը»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3872 դիտում
09:21 04-12-2014
Ծաղկեպսակներ՝ պետբյուջեի հաշվին. Ժողովուրդ
1701 դիտում
09:25 24-06-2022
Պատգամավորները Գորիս են գնացել պետբյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1018 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1498 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1156 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am