712 դիտում
10:34 04-12-2014
Վրաստանի արտգործնախարարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարուղարը հանդիպում են անցկացրել Բրյուսելում
Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին Բրյուսելում հանդիպում է անցկացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգի հետ:
Հանդիպումից հետո Բերուչաշվիլին լրագրողներին հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի առաջնահերթություններ համարվող տարածաշրջանային անվտանգության հարցեր: Մասնավորապես, խոսքը գնացել է Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրված ռազմավարական դաշինքի և համագործակցության պայմանագրի մասին:
«Այդ պայմանագիրը գնահատվել է ևս մի հատուկ քայլ՝ ուղղված Վրաստանի զավթմանը, և մարտահրավեր է եվրոպական և եվրոատլանտյան անվտանգությանը»,-ասել է Վրաստանի արտգործնախարարը:
Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Վրաստանը կլինի այդ հարցում միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:
Նմանատիպ նյութեր
1188 դիտում
09:18 26-09-2015
Իրանի արտգործնախարարը և ԱԷՄԳ գլխավոր քարտուղարը Նյու Յորքում հանդիպում են անցկացրել
1651 դիտում
16:28 16-01-2021
Վրաստանի նախագահը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
950 դիտում
14:54 19-05-2015
Լավրովն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում կանցկացնեն Բրյուսելում
Այս բաժնից
760 դիտում
22:13 18-01-2025
Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել․ Իրանի ԶՈւ
1096 դիտում
21:58 18-01-2025
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ
655 դիտում
21:35 18-01-2025
Գերմանիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա, եթե պատերազմն ավարտվի․ Պիստորիուս