Իրանի արտգործնախարարը և ԱԷՄԳ գլխավոր քարտուղարը Նյու Յորքում հանդիպում են անցկացրել
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում են անցկացրել, հաղորդում է Tasnim-ը:
Հանդիպման թեման եղել է Իրանի միջուկային ծրագրի հարցով «ճանապարհային քարտեզը»: Ամանոն գոհունակություն է հայտնել Իրան կատարած իր այցի կապակցությամբ և հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Իրանի հետ «ճանապարհային քարտեզի» իրագործման հարցում: