211652_close_icon
views-count2718 դիտում article-date 10:46 04-12-2014

Դրամի արժեզրկման հնարավոր հետևանքները. 168 ժամ

«168 ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք. «Միջազգային հեղինակավոր դրամագետ, ֆինանսական խորհրդատու, ֆինանսատնտեսական գիտությունների դոկտոր, Լոնդոնում բնակվող մեր հայրենակից Արմեն Փափազյանի կարծիքով՝ դրամի վերջին արժեզրկումն իր ազդեցությունն անպայման ունենալու է առաջիկա շաբաթների ընթացքում: Կան մի շարք զարգացումներ, որոնցից պետք է զգուշանալ: Բավականին հնարավոր սցենարը երկրում արտարժույթի և կանխիկ դոլարի պակասի առաջացումն է լինելու, որովհետև դոլարիզացիա ապրող երկրում, դրամի արժեզրկման պատճառով շուկայի շատ մասնակիցներ ջանալու են շատ արագ իրենց գումարի փոխարժեքն ամրապնդել: Շատերը ցանկանալու են իրենց դրամները հիմիկվանից փոխել դոլարի՝ չսպասելով հետոյին: Իրավիճակը բերելու է շուկայում գոյություն ունեցող կանխիկ և թվային արտարժույթի սուր պահանջի: Երկրորդ հնարավոր սցենարն այն է, որ ավանդների և վարկերի դոլարիզացիան կարող է խստանալ, այն իմաստով, որ անհատներն ու հաստատությունները կարող են այլևս որոշել, որ արժեզրկումների ռիսկը չարժե այն նպաստը, որ իրենք ունենում են դրամով իրենց գումարները պահելուց: Այս դեպքում դոլարիզացիայի ընթացքը զորանալու կամ շարունակվելու է: Իսկ երրորդ հավանական զարգացումն այն է, որ շատ ընտանիքներ, հաստատություններ, որոնք արդեն իսկ ֆինանսական դժվարությունների առջև են, կարող են շատ ավելի խիստ ֆինանսական հյուծման առջև կանգնել, շատ պարզ մի պատճառով, երկրում, որտեղ 63% վարկերի դոլարիզացիա կա, բայց ժողովրդի և հաստատությունների եկամուտը դրամով է, ստիպված պիտի լինեն իրենց եկամտից շատ ավելի մեծ համեմատություն գործածել, որպեսզի իրենց տեղական ու արտաքին վարկերը փակեն»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր