211652_close_icon
views-count3000 դիտում article-date 08:39 16-12-2014

Դրամի արժեզրկման շարունակական գործընթացը. 168 Ժամ

«168 Ժամ» թերթի առաջնորդողում կարդում ենք. «Ընթացիկ շաբաթը բավականին տխուր սկսվեց հայկական դրամի համար: Դրամը շեշտակի արժեզրկվեց բոլոր արժույթների նկատմամբ: Առևտրային բանկերը 1 դոլարը երեկ երեկոյան վաճառում էին միջինը 501-502 դրամով, որոշ բանկեր՝ 505-510 դրամով: ՀՀ Կենտրոնական բանկն էլ միանգամից 24 դրամով թանկացրեց իր կողմից վաճառվող դոլարի գինը. ԿԲ-ն երեկ վաճառել է 4 միլիոն դոլար՝ 494.46 դրամ միջին կշռված փոխարժեքով (ուրբաթ օրը ԿԲ-ն վաճառել էր 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ 470.22 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով): Հայաստանում դրամի արժեզրկման այս ցուցանիշը ռեկորդային է վերջին 10 տարվա կտրվածքով»: Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր