1010 դիտում
12:31 04-12-2014
Հաշմանդամություն ունեցող անձինք ցանկություն ունեն սեփական գործը հիմնել
Ամփոփովեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ անցկացված իրավական թեմաներով դասընթացը հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Ծրագրին մասնակցում էին 18-35 տարեկան 25 հաշմանդամություն ունեցող անձինք։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սոցիալ-տնտեսական և զբաղվածության ծրագրերի համակարգող Խաչիկ Զաքարյանը նշում է, որ ծրագրի անհրաժեշտությունը կար։ Սեմինարների ընթացքում իրավական թեմաներին զուգահեռ տրվում են նաև բիզնես գիտելիքներ, ծանոթացնում էին կառավարման, ինքնակենսագրություն (CV) գրելու հմտություններին։
Անցկացվել են ինտերակտիվ դասընթացներ մարդու իրավունքների, հաշմանդամություն ունեցողների սոցիալական իրավունքների մասին, մասնակիցները ծանոթացել են հաշմանդամության հիմնախնդրին առնչվող ՀՀ օրենսդրությանը, տեղեկացել են այն կառույցների մասին, որտեղ կարելի է ծրագրեր ներկայացնել և ստանալ ֆինանսավորում։
Ընդ որում, ծրագրի մասնակիցներից ոմանք ունեին հետաքրքիր գաղափարներ և սեփական աշխատանքը հիմնելու մտադրություն։ Մասնավորապես, նրանցից մեկը հաղորդումներ, հոլովակներ է մոնտաժում՝ այդպիսով վաստակելով իր գումարը։ Մյուսն ասեղնագործում է՝ վաճառքի հանելով իր ձեռքի աշխատանքները։
Խաչիկ Զաքարյանը նկատում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց բարձրացրած խնդիրները հիմնականում վերաբերում են միջավայրի անմատչելի լինելուն, թեև վերջին շրջանում այդ հարցի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են։
Նմանատիպ նյութեր
2470 դիտում
14:56 15-09-2021
Ի՞նչ իրավունքներ և արտոնություններ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք
Այս բաժնից
1561 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1423 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան