1428 դիտում
18:15 04-12-2014
Հարուցվել է քրեական գործ՝ բազմակողմանի քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչի վարույթում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում 2014 թվականի դեկտեմբերի 3-ին երկու վկաների միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ավարտից հետո քննիչն առերես հարցաքննության արձանագրությունը ներկայացրել է ստորագրման։ Վկաներից մեկը՝ Սուսաննա Դավթյանը, առանց որևէ պատճառաբանության, հրաժարվել է այն ստորագրելուց, դրսևորելով ոչ հավասարակշռված վարքագիծ՝ գոռգոռացել է, պատռել առերես հարցաքննության արձանագրությունը և դուրս եկել աշխատասենյակից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական
ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2830 դիտում
18:38 09-03-2017
Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
2195 դիտում
19:18 20-06-2017
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
3947 դիտում
21:56 14-07-2017
Հարուցվել է քրեական գործ՝ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ
Այս բաժնից
1552 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1414 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան