1277 դիտում
23:11 04-12-2014
Արագածոտնի մարզպետին հիմնականում դիմում են դրամական օգնության խնդրանքով
Դեկտեմբերի 4-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելել է Ապարան եւ քաղաքապետարանում ընդունելություն կազմակերպել: Մասնակցել են տարածաշրջանի տարբեր համայնքների 38 բնակիչները:
Դիմումատուներից 33-ը ունեին դրամական աջակցության կարիք եւ բոլորն էլ բավարարվեցին: Մարզպետը տեղում լուծում տվեց նաեւ բուժօգնության, բնակարանի վերանորոգման, սոցիալական բնույթի մի շարք հարցերի, կատարեց անհրաժեշտ պարզաբանումներ: Առանձնապես կարիքավոր մի շարք ընտանիքների նվիրվեցին ձմեռային անհրաժեշտ կոշկեղեն եւ հագուստներ:
Մարզպետը վաղօրոք այցելել էր նաեւ Արագածի տարածաշրջան, որտեղ ընդունելության էր եկել 40 բնակիչ: Դեկտեմբերի 11-ին քաղաքացիների ընդունելությունը կկայանա Թալինի քաղաքապետարանում, որին կմասնակցեն Թալինի տարածաշրջանի համայնքների բնակիչները:
Նմանատիպ նյութեր
27023 դիտում
18:57 05-05-2021
Արարատի մարզի Հայանիստ գյուղում բնակվող 86-ամյա տատիկը խնդրանքով դիմում է Արարատի մարզպետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1552 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1414 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան