211652_close_icon
views-count1231 դիտում article-date 20:24 04-12-2014

Թեեւ ոչ իշխանական ուժերը դեմ էին, բայց ԱԺ-ն 2015թ. պետբյուջեի նախագիծն ընդունվեց

ՀՀ Ազգային Ժողովն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ընդունեց 2015թ. պետբյուջեի նախագիծը: 2015թ. պետբյուջեի եկամուտները կազմում են 1 տրլն 191 մլրդ, որից 1 138,7 մլրդ դրամը՝ հարկերն ու տուրքերն են: ՀՆԱ-ի նկատմամբ դրանց հարաբերակցությունը կկազմի 23,4%: Ծախսերը կկազմեն 1 տրլն 305 մլրդ: Նշենք, որ 2015թ. պետբյուջեի նախագծին կողմ քվեարկեց ՀՀԿ-ական 71 պատգամավոր, դեմ՝ 46: Ավելի ուշ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դեմ քվեարկած պատգամավորներին՝ ասաց, որ ոչ իշխանական ուժերի որոշումն է՝ դեմ քվեարկել բյուջեի նախագծին: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե կառավարությունը կարո՞ղ է առանց ոչ իշխանական ուժերի էլ հաջողության հասնել, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ինչ անենք, ստիպված ենք»:

Նմանատիպ նյութեր