3155 դիտում
10:38 08-12-2017
Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, 64 կողմ, 35 դեմ ձայներով ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական տարբերակը:
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու: Դեմ է քվեարկել նաև «Ելք» խմբակցությունը:
2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ. որից` հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156, 9 մլրդ դրամ:
ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի ծախսային հետևյալ գերակայությունները.
սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաեւ պետական կառավարման բնագավառում պետական մարմինների գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության եւ հասցեականության մակարդակի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում,
հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը եւ արցախյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով պաշտպանության եւ ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,
տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, ճանապարհային տնտեսություն եւ էներգետիկա) ենթակառուցվածքների վերականգնման եւ զարգացման ծրագրերի իրականացում:
Նմանատիպ նյութեր
8364 դիտում
16:29 02-12-2017
Արցախի Ազգային ժողովում շարունակվել են 2018 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումները
1228 դիտում
20:24 04-12-2014
Թեեւ ոչ իշխանական ուժերը դեմ էին, բայց ԱԺ-ն 2015թ. պետբյուջեի նախագիծն ընդունվեց
3505 դիտում
16:35 19-05-2017
Խորհրդարանն այսուհետ կունենա 9 մշտական հանձնաժողով. ՀՀԿ-ի առաջարկած նախագիծն ընդունվեց
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»