211652_close_icon
views-count3508 դիտում article-date 16:35 19-05-2017

Խորհրդարանն այսուհետ կունենա 9 մշտական հանձնաժողով. ՀՀԿ-ի առաջարկած նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 19-ին, քվեարկության արդյունքում ընդունեց Հանրապետական խմբակցության առաջարկը. այն է՝ մշտական հանձնաժողովների թիվը 12-ից կրճատել մինչև9-ը: Նախագծին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 9, ձեռնպահ 4 պատգամավոր: Խորհրդարանը մերժեց նաև «Ելք» խմբակցության առաջարկը, համաձայն որի, մշտական հանձնաժողովների թիվը պետք է լինի 10-ը, կողմ քվեարկեց 30 պատգամավոր: Այսպիսով` մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը միավորվեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ։ Այն ղեկավարելու է ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը, ֆինանսաբյուջետային հանձնաժողովը կնախագահի Գագիկ Մինասյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Արմեն Աշտոյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանը, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանը։ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը, գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը` Վարդան Բոստանջյանը, իսկ տարածքային կառավարման հանձնաժողովը` Վարդևան Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր