Կամփոփվեն «Եզդիական գրականություն» ծրագրի արդյունքները
Դեկտեմբերի 6-ին ժամը 14:30-ին Ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնում տեղի կունենա Եզդիների ազգային կոմիտեի և ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող, «Ադաբյատա Էզդյա (եզդիական գրականություն)» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:
Միջոցառման ընթացքում տեղի կունենա վերջին 20 տարում առաջին անգամ տպագրվող եզդիերեն գրական ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը:
Առցանց ընթերցասերների դատին կհանձնվի եզդիական գրականությանը նվիրված «Ադաբյատա Էզդյա (Եզդիական գրականություն)» կայքէջը, որը գրական ստեղծագործություններ ներկայացնելուց բացի հարթակ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ստեղծագործողներին ներկայացնել իրենց ստեղծագործությունները:
Միջոցառումը կեզրափակի եզդիական գրականությանը նվիրված քննարկում-համաժողովը: