7640 դիտում
23:13 05-12-2014
«Ծառուկյան ազգանունը չի վաճառվում». Գագիկ Ծառուկյան. տեսանյութ
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավորներն ու համաժողովրդական շարժման գրասենյակների ներկայացուցիչները, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցին:
Հանդիպման ընթացքում կուսակցության ներկայացուցիչներն ամփոփեցին գրասենյակների կատարած աշխատանքներն ու քննարկեցին առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:
Անդրադառնալով համաժողովրդական շարժմանը՝ ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ համաժողովրդական շարժումն օրեցօր նոր թափ է հավաքում. ժողովրդի՝ սպասվածից մեծ ոգևորությունը պարտավորեցնում է չսխալվել և հուսախաբ չանել:
«Ապրել բարեկեցիկ կյանքով, ունենալ արժանապատիվ ապագա. այս նպատակն է, որ յուրաքանչյուր օր համաժողովրդական շարժման շուրջ է համախմբում առավել մեծ թվով քաղաքացիների: Նրանք բոլորն իրենց կյանքում փոփոխություններ են ուզում»,-մասնավորապես, նշեց Գագիկ Ծառուկյանը: Սկիզբ առած համաժողովրդական շարժումն իր առջև խնդիր է դրել հասնել արմատական փոփոխությունների ու նոր իշխանության ձևավորման: Այդ ճանապարհին ակտիվ մասնակցություն ունենալու վճռականություն են հայտնում ոչ միայն քաղաքական տարբեր ուժեր, անհատներ ու բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, այլև Սփյուռքում բնակվող հարյուր հազարավոր հայեր: «Ծառուկյան ազգանունը չի վաճառվում, փոխանցե՛ք ժողովրդին, որ իմ հանդեպ ունեցած անվերապահ վստահությունն ու հավատը մինչև վերջ պահպանելու եմ»,-դիմելով թիմակիցներին՝ նշեց կուսակցության ղեկավարը:
«Սա բոլորիս պայքարն է՝ հանուն բարեկեցիկ ապրելու իրավունքի, հանուն Հայաստանի զարգացման»,-իր խոսքն ամփոփեց Գագիկ Ծառուկյանը՝ վստահ լինելով, որ համաժողովրդական շարժումը չի պարտվելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
26077 դիտում
18:37 12-12-2023
2023 թ․ հայաստանցիները ամենաշատը Google-ում փնտրել են Գագիկ Շամշյանի անուն-ազգանունը
10615 դիտում
22:11 08-04-2017
«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին. Գագիկ Ծառուկյան
4570 դիտում
20:15 28-12-2017
«Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրի․ Գագիկ Ծառուկյան. «Ազատություն»
Այս բաժնից
1018 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1498 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1162 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am