211652_close_icon
views-count1237 դիտում article-date 10:28 06-12-2014

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի այն տեղեկությունը, որ հարվածներ է հասցրել ԻԼԻՊ-ի դիրքերին

Իրանի արտգործնախարարի տեղակալ Իբրահիմ Ռահիմփուրը հաստատել է Սպիտակ Տան տարածած տեղեկությունն այն մասին, որ Իրանը ավիահարվածներ է հասցրել Իրաքում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերին: Այս մասին նա հայտնել է բրիտանական The Guardian պարբերականին տված հարցազրույցում: Ռահիմփուրի խոսքով՝ Իրանը դա արել է Իրաքում իր ընկերների շահերից ելնելով: «Այդ հարցում մենք ամերիկացիների հետ գործողությունների համաձայնեցում չենք ունեցել: Մենք ավիահարվածները հասցնելու համար պայմանավորվել էին Իրաքի կառավարության հետ»,-մեջբերում է թերթը իրանցի դիվանագետի խոսքը:

Նմանատիպ նյութեր