211652_close_icon
views-count3107 դիտում article-date 16:00 06-12-2014

Երևանում 43-ամյա տղամարդը սպառնացել է կտրել ոստիկանի վիզը

43-ամյա Սամվել Վերդիյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով իր հորաքրոջ դստերը պատկանող բնակարանում և լինելով ալկոհոլային հարբածության ազդեցության տակ, չի կատարել իր կողմից բարձրացված աղմուկի կապակցությամբ ստացված ահազանգով նշված հասցե մեկնած ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի տվյալ օպերատիվ խմբի պահանջը, և ՊՊԾ 6-րդ վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ ենթասպա Տիգրան Գևորգյանի հագուստի օձիքից ու թափահարելով այն՝ նրա ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, վերջինիս տվել է բռնություն գործադրելու սպառնալիք, ասելով, թե՝ «վիզդ կկտրեմ»։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր