1297 դիտում
16:16 06-12-2014
Կապանը կունենա հաշվեկշռված համայնքային բյուջե
Կապան համայնքի զարգացման 2013-2016 թթ. 4-ամյա ծրագիրը եւ 2015թ. համայնքային բյուջեն քննարկվեցին դեկտեմբերի 5-ին` քաղաքապետարանի կողմից կազմակերպված հանրային լսման ժամանակ, որին մասնակցել են ավագանու անդամներ, գործարարներ, ՀԿ ներկայացուցիչներ, քաղաքապետարանի պատասխանատուներ, քաղաքացիներ: Քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանը մասնակիցներին ներկայացրեց 2013-2014թթ. կատարած աշխատանքները, նշելով, որ 2013թ. համար նախատեսված ներդրումները կատարվել են 66 տոկոսով, նախորդ տարվա համեմատ այն ավել է 14 տոկոսով: 2014թ.-ին անհամեմատ ավելի շատ աշխատանքներ են իրականացվել` ներդրումների ծավալը հասել է մինչեւ 3 մլրդ 255 հազ. 500 դրամի: Բանախոսն անդրադարձավ նաեւ 2015թ. նախատեսված ծրագրերին: Իսկ 2014-ին կատարված եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքները ցուցադրվեցին տեսանյութի միջոցով: Հանրային քննարկմանը Կապան համայնքի 2015թ. բյուջեի նախագիծը ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Իվետա Թադեւոսյանը:
Նշեց, որ 2015թ. բյուջեն կանխատեսվում է եկամուտների գծով՝ 1 մլրդ 126 մլն 700 հազ. դրամ: Եկամուտների 12,4 տոկոսը բաժին է ընկնում հարկերին եւ տուրքերին, իսկ 74 տոկոսը կազմում են պաշտոնական դրամաշնորհները: Բյուջեի ընդհանուր եկամուտների 13,6 տոկոսը բաժին է ընկնում այլ եկամուտներին: Բյուջեն հաշվեկշվառ է՝ այսինքն՝ ծախսերը հավասար են եկամուտներին: Ծախսերի ընդհանուր ծավալի 14,9 տոկոսը բաժին է ընկնում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին: 2015թ. համայնքային բյուջեի միջոցներով նախատեսվում է քաղաքում իրականացնել տարբեր տեսակի աշխատանքներ` ասֆալտապատման, վերելակների նորոգման, շրջակա միջավայրի պահպանության, փողոցների լուսավորության բարելավման եւ այլն:
Ըստ բյուջեի նախագծի, սոցիալական պաշտպանության համար նախատեսվում է հատկացնել 17 մլն 580 հազ. դրամ: Համայնքի պահուստային ֆոնդը կկազմի 66 մլն 159 հազ. դրամ: Հանրային քննարկման ընթացքում եղան հարցեր, առաջարկներ, որոնք կքննարկվեն եւ նպատակահարմարությունից ելնելով դրանք կընդգրկվեն բյուջեի նախագծում: Վերջնական տեսքի բերելուց հետո այն կներկայացվի համայնքի ավագանու հաստատմանը:
Նմանատիպ նյութեր
868 դիտում
11:43 14-02-2024
Կարմիր գծերի համար հունվարին Երևանի համայնքային բյուջե է մուտքագրվել մոտ 615,5 միլիոն դրամ
1659 դիտում
13:48 04-04-2015
Կապանը խոնարհումի եւս մեկ վայր ունեցավ
1239 դիտում
13:49 09-05-2015
Կապանը խորհրդային միության 3 հերոս է տվել. Կապանի քաղաքապետ
Այս բաժնից
1624 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1483 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան