211652_close_icon
views-count1944 դիտում article-date 20:00 06-12-2014

Կարտոֆիլի ֆրին հավակնում է մշակութային ժառանգություն ճանաչվել

Բելգիան հանդես կգա կարտոֆիլի ֆրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառելու առաջարկով: Այդ նպատակով երկրի երեք նահանգում ստորագրահավաք է կազմակերպվում: Թե որտեղ են առաջին անգամ կարտոֆիլի ֆրի պատրաստել, ցայսօր հայտնի չէ, բայց Բելգիայի քաղաքացիները վստահ են` XVII դարի վերջին իրենց նախնիները կարտոֆիլ են տապակել: Աստիճանաբար այն դարձել է ազգային սիրված ուտեստ: Բելգիան աշխարհի միակ երկիրն է, որի խոշոր քաղաքներում հաճախ են հանդիպում կարտոֆիլի ֆրիի վաճառքի կետեր: Այս երկրում է գտնվում «Ֆրիի թանգարանը»: Դեկտեմբերի 1-7-ն էլ անցկացվում է ֆրիի շաբաթ:

Նմանատիպ նյութեր