211652_close_icon

Շիշկերտ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել խոշոր ծավալների փլուզում

views-count1892 դիտում article-date 20:38 06-12-2014
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Մ17-ից Շիշկերտ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2-3-րդ կմ երկարությամբ հատվածում տեղի է ունեցել խոշոր ծավալների փլուզում: Փլուզվել է ճանապարհի հողային պաստառի վերին շեպը: 700 խորանարդ մետր ծավալի ժայռաբեկորները երկկողմանի փակել են ճանապարհի երթևեկելի մասը: Հաշվի առնելով ժայռաբեկորների խոշոր չափերը՝ նշված ճանապարհահատվածում անհրաժեշտ է կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո «Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարները կմաքրեն ճանապարհը: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր