3533 դիտում
22:35 06-12-2014
Հյուսիսային պողոտայում ամանորյա տոնավաճառ է բացվել
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնութամբ Հյուսիսային պողոտայում հանդիսավորությամբ բացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան մեկամսյա տոնավաճառը, որն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։
Տոնավաճառի մեկնարկը ռիթմիկ կատարումով ազդարարել են «Երևանյան թմբուկներ» խմբի թմբկահարուհիները, իսկ կարմիր ժապավենը կտրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ու օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառում՝ տոնական ձևավորումով շուրջ 30 տաղավար-տնակներում ներկայացված են ամանորյա զարդարանքներ, խաղալիքներ, հուշանվերներ ու քաղցրավենիք վաճառող ընկերություններ։
Մինչ Սուրբ Ծննդի օրը՝ հունվարի 6-ը, տոնավաճառը կգործի յուրաքանչյուր օր՝ ժամը 13։00-ից մինչ 22:00-ն, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նմանատիպ նյութեր
2258 դիտում
16:28 12-12-2015
Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է ամանորյա բարեգործական տոնավաճառ
1599 դիտում
19:51 04-12-2015
Հյուսիսային պողոտայում կմեկնարկի արդեն ավանդական դարձած «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ» ծրագիրը
2248 դիտում
14:09 13-12-2014
Ամանորյա բարեգործական տոնավաճառ՝ Երևանի քաղաքապետարանում. ֆոտոշարք
Այս բաժնից
1645 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1507 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան