1099 դիտում
18:50 07-12-2014
Եվրոպայում անցկացվեց Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը
Դեկտեմբերի 6-ին՝ Փարիզում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրեց եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:
Խորհրդակցությանն անդրադարձ արվեց հունիսին Երևանում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը։
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրին իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկեց Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, ամփոփեց 2014թ. կատարված աշխատանքները, նախօրեին Բազելում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները և համապատասխան հանձնարարականներ տվեց՝ հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպման օրակարգում էր ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունների հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը և Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Խորհրդակցության մասնակիցները անդրադարձան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը։
Խորհրդակցության մասնակիցները հանգամանալից քննարկեցին արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները, գործընկեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով իրականացվող քայլերը։
Հանդիպմանը հատուկ ընդգծվեց եվրոպական երկրների և կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարևորությունը, անդրադարձ արվեց դեսպանությունների գործունեության՝ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։
Նմանատիպ նյութեր
1155 դիտում
23:27 11-12-2015
Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց Եվրոպայում Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը
4297 դիտում
19:30 11-12-2016
Եվրոպայում Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17208 դիտում
13:48 25-04-2018
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ, կհանդիպի նաև ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ
Այս բաժնից
1696 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1540 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան