1148 դիտում
16:13 08-12-2014
Անտառահատում Դիլիջանում
Դեկտեմբերի 7-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Երիտասարդական թաղամասի անասնաշուկայում նկատել են «ՈւԱԶ-3303» մակնիշի բեռնատար ավտոմեքենա` բեռնված վառելափայտով, որի վարորդը՝ 1964 թ. ծնված Բաբկեն Հ.-ն, հայտնել է, որ վառելափայտը պատկանում է իրեն, և այն մոտ 25 օր առաջ հատել է Դիլիջանի անտառից:
Բաբկեն Հ.-ն վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել, սակայն հայտնել է, որ հայտնաբերված վառելափայտի վերաբերյալ ունի համապատասխան փաստաթղթեր:
Նա ավտոմեքենայի հետ միասին բերման է ենթարկվել բաժին:
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է մոտ 3 խմ վառելափայտ:
Բնությանը հասցված վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
5144 դիտում
12:19 02-10-2017
ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄ. ոստիկանության թեմատիկ անդրադարձը՝ մտահոգությամբ և անհրաժեշտ պարզաբանումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1336 դիտում
12:44 31-01-2014
Դիլիջանում հանցանք կատարածին հայտնաբերեցին Ջանֆիդայում
1278 դիտում
14:11 03-03-2014
Մարտունիում, Իջևանում և Դիլիջանում զենք-զինամթերք են հանձնել
Այս բաժնից
1696 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1540 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան