785 դիտում
16:27 08-12-2014
Հայ-լեհական գործարար կապերը միշտ աչքի են ընկել որակով. Էկոնոմիկայի փոխնախարար
Դեկտեմբերի 3-ին Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի շրջանակում կազմակերպվել է գործարար սեմինար, որին մասնակցել են Լեհաստանի պետական կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար համայնքի, այդ թվում` առևտրային կազմակերպությունների, գյուղատնտեսության, էներգետիկայի, դեղագործության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտների շուրջ 30 լեհական ընկերությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը:
«Հայ-լեհական գործարար կապերը միշտ աչքի են ընկել որակով և կայունությամբ և վաղուց արդեն վերածվել են ամուր բարեկամական հարաբերությունների: Հուսով եմ, այսօրվա միջոցառումը կնպաստի այդ հարաբերությունների հետագա զարգացմանը` ստեղծելով լավ հնարավորություններ ընտրելու համագործակցության նոր ուղղություններ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Այսօր մենք ունենք իրական հնարավորություններ կարևոր քայլ կատարելու նաև մեր երկրների միջև ներդրումային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Հենց դրան էլ կոչված է այս միջոցառումը»,-իր ողջույնի խոսքում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Հայկական կողմը երկրի տնտեսության վերաբերյալ շնորհանդեսում ներկայացրել է Հայաստանի ներդրումային օրենսդրությունը, երկրում գործող ազատ տնտեսական գոտիները, ինչպես նաև գործարար միջավայրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտը:
Լեհ գործարարներն իրենց հերթին ևս համառոտ տեղեկացրել են իրենց գործունեության մասին և ներկայացրել Հայաստանում գործելու հետաքրքրությունները, հայտնում է Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
2118 դիտում
14:12 13-02-2018
Բուլղարիայի գործարար պատվիրակության հետ քննարկվել են հայ-բուլղարական գործարար կապերը
Այս բաժնից
1690 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1537 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան