591 դիտում
19:39 08-12-2014
Այցելություն՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո
Աստորին դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար
Սուքիաս Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ուրուգվայի Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության
զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգել
մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Ուրուգվայի Սենատի նախագահ Դանիլո Աստորին, կիսելով իր տպավորությունները,
նշել է, որ անչափ տպավորված է, թե ինչպիսի խորությամբ է Հայաստանը հիշում ու
վառ պահում ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հայոց մեծ եղեռնի միջազգայնորեն ճանաչման գործում Հայաստանը պետք է վստահ
լինի, որ իր կողքին ունի բարեկամ երկիր՝ Ուրուգվայի Արեւելյան
Հանրապետությունը, որը պատրաստ է մշտապես աջակցել, ասել է Դանիլո Աստորին։
Ուրուգվայցի բաձրաստիճան հյուրը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության
թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու
փաստաթղթերին։
Նմանատիպ նյութեր
1517 դիտում
19:20 24-03-2015
Այցելություն «Մայր Հայաստան» հուշահամալիր
1363 դիտում
14:30 18-02-2014
Բրիտանացի խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Այս բաժնից
1696 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1540 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան