961 դիտում
20:03 08-12-2014
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 11-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Դեկտեմբերի 15-ին մեր ընտրանին կմեկնի Էստոնիա, որտեղ կանցկացնի երեք ընկերական հանդիպում: Դեկտեմբերի 16-ին և 17-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Էստոնիայի ազգային հավաքականի հետ, իսկ դեկտեմբերի 19-ին՝ «Արարատ-ՏՏՈւ» ակումբի հետ:
Սա կլինի ֆուտզալի Հայաստանի հավաքականի վերջին նախապատրաստությունը հունվարի 13-ից 18-ը Շվեդիայում կայանալիք ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներից առաջ: Հիշեցնենք, որ մեր մրցակիցները կլինեն Իսրայելի, Շվեդիայի և Շոտլանդիայի հավաքականները:
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.
Էռնեստ Ակոպով «Իբերիա սթար» (Վրաստան)
Արտակ Պողոսյան «Թալգրիգ»
Հակոբ Լոբասյան ՀՊՏՀ
Արմեն Բաբայան «Թալգրիգ»
Սարո Գալստյան «Թալգրիգ»
Սարո Մարդանյան «Թալգրիգ»
Գրիգոր Կապուկրանյան «Մռավ»
Արման Սահակյան «Մռավ»
Հենրիկ Գրիգորյան «Մռավ»
Անդրանիկ Կարապետյան ՀՊՏՀ
Գուրգեն Խաչատրյան ՀՊՏՀ
Արմեն Ղազարյան «Գյումրի»
Սարգիս Նասիբյան «Yerevan IT»
Տիգրան Գրիգորյան «Yerevan IT»
Անդրանիկ Սարգսյան «Yerevan IT»
Նմանատիպ նյութեր
3510 դիտում
16:29 09-02-2015
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ
3648 դիտում
18:43 31-03-2017
Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ
6400 դիտում
21:34 25-04-2018
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ
Այս բաժնից
1477 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1864 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1762 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը