1248 դիտում
14:59 09-12-2014
Հայտնաբերվել է գողացված դրամապանակը
Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1967 թ. ծնված Միքայել Վ.-ն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, ոմն Հայկ Ա.Ահարոնյան փողոցում նստել է իր վարած «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել վարել Նար-Դոսի փողոց: Ճանապարհին գնումներ կատարելու համար և ուղեվարձի հետ գումարը վճարելու խոստումով Հայկն իրենից վերցրել է 5.000 դրամ, հետո պատվիրել է վարել Զ. Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի մոտ, որտեղ իր հետ զրուցելիս վարորդի կողմի դռան գրպանից գողացել է դրամապանակը, հետո խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով` ուղեվարձը տնից բերելու պատրվակով մտել է նշված շենք և չի վերադարձել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Հայկը 1973 թ. ծնված Հայկ Գ.-ն է, որը դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին, և տվել խոստովանական բացատրություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է գողացված դրամապանակը:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2156 դիտում
19:49 20-08-2016
Գողացված դրամապանակը վերադարձվեց ուղևորուհուն
7186 դիտում
20:44 03-10-2017
Գողացել են քաղաքացու դրամապանակը և գողացված բանկային քարտով գումար կանխիկացրել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1988 դիտում
18:46 12-04-2018
Մեղադրանք է առաջադրվել՝ դրամապանակը գողանալու և գողացված քարտով գումար կանխիկացնելու համար
Այս բաժնից
1354 դիտում
20:20 08-01-2025
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին
1174 դիտում
20:08 08-01-2025
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
1030 դիտում
19:53 08-01-2025
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ