1472 դիտում
10:24 10-12-2014
Հայոց ցեղասպանության մասին նոր գիրք է հրատարակվել
Թուրքիայում հրատարակվել է Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքերի հեղինակի՝ թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամի աշխատությունը՝ «Հայերի բռնի մահմեդականացումը. լռություն, ժխտում եւ ձուլում» վերնագրով:
Առաջին մասում Աքչամը ներկայացնում է, թե ինչու եւ ինչպես է սկսել հետաքրքրվել Հայոց ցեղասպանության խնդրով եւ դրա հետեւանքով ինչպիսի դիմադրության է բախվել վերջին 30 տարիների ընթացքում:
Երկրորդ մասում պրոֆեսորն անդրադառնում է Սարգիս Թորոսյանի հուշերի հրապարակումից հետո ծավալված բանավեճերին, որոնք շարունակվեցին տարբեր ճակատներում: Իսկ գրքի վերջին հատվածում Թաներ Աքչամը վերլուծում է հայերի բռնի ձուլման հարցը:
Ըստ Աքչամի, բռնի ձուլումը տեղի է ունեցել չորս տարբերակով. բռնի մահմեդականացում, ժամանակավոր վերաբնակեցում, երեխաների հավաքագրում ու նրանց փոխանցում մահմեդական ընտանիքներին եւ, վերջապես, հայ կանանց ու աղջիկների բռնի ամուսնություն մահմեդականների հետ:
Պնդելով, որ բռնի ձուլումը Հայոց ցեղասպանության անքակտելի մաս է կազմում, թուրք գիտնականը նաեւ անդրադառնում է հարցին, թե ինչու է այդ փաստը մինչեւ հիմա անտեսվել:
Նմանատիպ նյութեր
1761 դիտում
09:37 06-12-2014
ԱՄՆ-ում Ստալինի սկանդալային կենսագրության մասին գիրք է հրատարակվել
2627 դիտում
23:28 31-01-2022
Ուկրաինայում հայ մարշալ Սերգեյ Խուդյակովի մասին գիրք է հրատարակվել