1119 դիտում
16:55 10-12-2014
Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Տորոնտոյում
Դեկտեմբերի 7-ին Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ:
Պատարագին ներկա են եղել Կանադայի խորհրդարանի պատգամավոր, պահպանողական կուսակցության անդամ Ջո Դենիելը, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, բազմաթիվ կանադահայեր:
Դեսպան Եգանյանը, դիմելով ներկաներին, առանձնակի ուշադրություն հրավիրեց դեկտեմբերյան արհավիրքին միջազգային հանրության կողմից տրված արձագանքին, հայկական համայնքների հումանիտար մասնակցությանը, արդյունքում սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդմանը, ավերիչ երկրաշարժի ստեղծած հետևանքների շարունակական հաղթահարմանը:
Ջո Դենիելը ներկաներին փոխանցեց Կանադայի վարչապետի ցավակցությունները:
Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին նաև Կանադայի մի շարք այլ քաղաքներում:
Նմանատիպ նյութեր
1364 դիտում
21:21 26-01-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Տորոնտոյում
839 դիտում
13:46 14-04-2015
Տորոնտոյում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում
1796 դիտում
14:55 24-12-2018
Վաշինգտոնում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան