211652_close_icon
views-count1243 դիտում article-date 20:12 11-12-2014

Կուրիլյան կղզիների հրաբուխը սպառնում է ժայթքել

Կուրիլյան կղզիներից մեկի Սինարկա հրաբուխը սպառնում է ժայթքել: Հրաբուխն ակտիվ է դեռ 2008 թվականից, սակայն դեկտեմբերի 3-ից խառնարանից արտանետումներ են տեղի ունենում: Հրաբուխն ակտիվ չէր 140 տարի: Արտանետված գազերի բարձր ջերմաստիճանը եւ տեւական «հանգիստը» խոսում են այն մասին, որ ցանկացած պահի կարող է սկսվել ժայթքումը: 2012 թվականին Կուրիլյան կղզիներում ակտիվացել էր նաեւ Սնոու հրաբուխը, իսկ 2013 թվականին՝ Չիրինկոտանը:

Նմանատիպ նյութեր