211652_close_icon
views-count3303 դիտում article-date 13:52 22-06-2017

Կուրիլյան կղզիների մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Իտուրուպ կղզուց դեպի հարավ-արևելք ընկած հատվածում՝ խաղաղօվկիանոսյան ջրերում, գրանցվել է երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 5.6 մագնիտուդ։ Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ ԳԱ երկրաբանական ծառայության Ալթայի կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Ճապոնիայի Հոկայդո կղզուց 505 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Ստորգետնյա ցնցումները սեյսմոլոգները գնահատել են «ակտիվ»։

Նմանատիպ նյութեր