211652_close_icon
views-count2052 դիտում article-date 11:32 20-05-2015

Ճապոնիայում սպասում են Պուտինին, որպեսզի քննարկեն Կուրիլյան կղզիների հարցը

Ճապոնիայում սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, որպեսզի քննարկեն վիճահարույց Կուրիլյան կղզիների խնդիրը, հաղորդում է Ria Novosti-ն: «Կցանկանայինք անցնել քաղաքական թեմայի և խաղաղ պայմանագիր կնքեինք՝ լուծելով Կուրիլների տարածքային հարցը: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն լրջորեն մտածում է այդ ուղղությամբ»,-հայտարարել է Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի տեղակալ, Ճապոնիայի ԱԳ նախկին նախարար Մասահիկո Կոմուրան՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ: Ռուսաստանը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է Տոկիոյի հետ երկխոսություն սկսել 1956 թվականին Ճապոնիայի խորհրդարանի կողմից վավերացված փաստաթղթերի հիման վրա: Նշենք, որ Մոսկվան պնդում է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի մաս են կազմել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Նմանատիպ նյութեր