211652_close_icon
views-count2602 դիտում article-date 21:42 11-12-2014

Ձերբակալել են Մոսկվայի Կարմիր հրապարակում անօդաչու թռչող սարք գործարկած քաղաքացուն

Մոսկովյան շրջանի Կոլոմնա քաղաքի բնակիչը Մոսկվայի Կարմիր հրապարակում անօդաչու թռչող սարք է գործարկել եւ ձերբակալվել: Ոստիկանությունում նա բացատրել է, որ պարզապես ցանկանում էր հրապարակը նկարել վերեւից: Նա անօդաչու թոռչող սարք` «Կվադրակոպտեր» է բաց թողել օդ: Բայց հետաքրքիր է, որ նա գիշերն էր որոշել հիանալ Կարմիր հրապարակի գեղեցկությամբ: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` օդային տարածքների օգտագործման կանոնները խախտելու համար: Այդ խախտման դիմաց նախատեսվում է 2-5 հազար ռուբլի տուգանք:

Նմանատիպ նյութեր