211652_close_icon
views-count7214 դիտում article-date 23:57 22-08-2021

Այն ինչ տեսել եմ տեսանյութերով, այն ինչ պատմել են ականատես գործընկերները` զազրելի, անընդունելի է. Գայանե Աբրահամյան

«Ցավոք, երկրում չեմ ու այս օրերին չեմ կարող ներկա լինել ֆիզգորոդոկ թաղամասում, սակայն այն ինչ տեսել եմ տեսանյութերով, այն ինչ պատմել են ականատես գործընկերները` զազրելի, անընդունելի է», իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

«Բերման ենթարկելու բռնի գործողությունները, անչափահասների նկատմամբ վայրագություններն ու անօրինականությունները շատ հին ձեռագիր են հիշեցնում, որոնց դեմ տասնյակ տարիներով ենք պայքարել, այդ թվում` իմ բազում նախկին գործընկերների հետ միասին, որոնց ուղիղ պատասխանատվությունն է այսօր այս ամենը կանխելն ու դատապարտելը։

Ոստիկանությունն առաջին հերթին ՔԱՂԱՔԱՑՈւ եւ պետության շահի պաշտպանն է, ոչ թե մասնավոր սեփականատիրոջ, որի սեփականության իրավունքը բազմաթիվ խախտումներով եւ խիստ կասկածելի գործարքներով է ձեռք բերվել, եւ պետք է պարտադրել վերանայել այդ թույլտվության որոշումը, ոչ թե ոտնատակ անել քաղաքացիներին։

Հուսամ` այս խիստ կարեւոր սկզբունքը դեռ չեք մոռացել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր