1796 դիտում
11:18 13-12-2014
«Օդնոկլասսնիկի»-ի հաղորդագրություններից ծագած վիճաբանություն
Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշեղ Վ.-ին և ըստ բժշկի հայտարարության՝ կատարվել է դանակահարություն:
Պարզվել է, որ Մուշեղ Վ.-ն ՀՀ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող, 1988 թ. ծնված Մուշեղ Խ.-ն է, որը ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 16.30-ին Մուշեղ Խ.-ն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18.30-ից մինչև 19.30 ընկած ժամանակահատվածում, Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մուտքում, «Օդնոկլասսնիկի» ինտերնետային կայքում հաղորդագրություններ գրելու ընթացքում ծագած վիճաբանության հետևանքով, իր ծանոթ Արոն դանակով հարվածել է իրեն և պատճառել վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արոն 1990 թ. ծնված Արայիկ Մ.-ն է, որը դեկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին տնից բերման է ենթարկվել բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Արայիկ Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
859 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
700 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
757 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են