1524 դիտում
20:22 13-12-2014
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հիմնադրման առթիվ տեղի ունեցած միջոցառմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած հոբելյանական միջոցառմանը:
Առողջապահության բնագավառում մատուցած նշանակալի ծառայությունների, ներդրած անձնական մեծ ավանդի, մասնագիտական բարձր կարողությունների ու հմտությունների, ինչպես նաև բազմամյա վաստակի համար «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով՝ մեդալներով և կոչումներով. «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ռեանիմատոլոգ Իրինա Բակունցին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտաբան Կարինե Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտային վիրաբույժ Վիլեն Մանուկյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտային վիրաբույժ Հակոբ (Հրայր) Հովակիմյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր բուժքույր Աիդա Երիցյանը՝ Երախտագիտության մեդալով:
Սերժ Սարգսյանը հանձնել է պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին կենտրոնի հոբելյանի կապակցությամբ մաղթել հետագա հաջողություններ:
Նմանատիպ նյութեր
11524 դիտում
23:10 10-06-2016
Բարեգործական ակցիա Նորք Մարաշ բժշկական կենտրոնի կողմից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
42037 դիտում
12:07 25-02-2017
Քույրը պնդում է, որ եղբոր մահվան մեղավորները «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկներն են
Այս բաժնից
358 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
826 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ
499 դիտում
18:02 17-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին