Մխիթարյանի և «Բորուսիա»-ի անհաջողությունները շարունակվում են. տեսանյութ
Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Հերտա»-ի դեմ հանդիպումը անհաջող դասավորվեց ոչ միայն Դորտմունդի «Բորուսիա»-ի, այլև թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար: Հայ խաղացողը 34-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը: Դրանից 6 րոպե անց Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին հարձակվող Յուլիան Շիբերը առաջ մղեց բեռլինցիներին: Խաղի մնացած ժամանակահատվածում Կլոպի սաներին չհաջողվեց խուսափել պարտությունից:
«Բորուսիա»-ն այս պարտությունից հետո 14 միավորով նահանջեց 16-րդ տեղ: Ինչ վերաբերվում է Մխիթարյանին, ապա նրա վնասվածքի բնույթի վերաբերյալ դեռև տեղեկություն չի հայտնվում: Հարկ է նշել, որ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում ընդմանեը մեկ գոլային փխանցումով է աչքի ընկել:
[b]«Հերտա» - «Բորուսիա»՝1:0[/b]
Գոլ՝ Շիբեր 40՛