211652_close_icon
views-count11646 դիտում article-date 22:57 13-12-2014

Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել է 5 տրանսպորտային միջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում Երևանյան լճի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Արթուր Մարտիրոսյանի վարած Lexus մակնիշի 33 PL 914 համարանիշի, 33-ամյա Կարեն Բաբալյանի վարած Nissan մակնիշի 35 OP 724 համարանիշի, 28-ամյա Յանա Ալեքսանյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 31 SO 776 համարանիշի, 29-ամյա Արշակ Արշակյանի վարած Gaz 2757 մակնիշի 34 DM 269 համարանիշի և 25-ամյա Գևորգ Նազարեթյանի վարած Opel մակնիշի 34 AS 023 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նախնական տվյալներով NISSAN մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.700.000 ՀՀ դրամ, LEXUS մակնիշի մեքենայինը՝ 2.300.000 ՀՀ դրամ, իսկ MITSUBISHI մակնիշի մեքենայինը՝ 800.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, NISSAN մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 90.000 ՀՀ դրամ, LEXUS մակնիշի մեքենայինը՝ 98.000 ՀՀ դրամ, իսկ MITSUBISHI մակնիշի մեքենայինը՝ 40.000 ՀՀ դրամ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր