1435 դիտում
10:07 14-12-2014
Գավառի և Վարդենյաց լեռնանցքի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի և Վարդենյաց լեռնանցքի ավտոճանապարհներին մերկասառույց է:
Աշոցքի, Գյումրիի, Արթիկի, Մարալիկի, Սպիտակի, Արտաշավանի, Ապարանի, Սևանի, Գավառի, Աբովյանի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Նմանատիպ նյութեր
1254 դիտում
17:36 09-02-2016
Հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց են, բացառությամբ Վարդենյաց լեռնանցքի
Այս բաժնից
604 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին