Բերգկամփը ճանաչվել է Հոլանդիայի վերջին 25 տարվա լավագույն ֆուտբոլիստ
Հոլանդիայի հավաքականի և «Արսենալ»-ը նախկին կիսապաշտպան Դենիս Բերգկամփը ճանաչվել է Հոլանդիայի վերջին 25 տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այդ մրցանակի համար պայքարում Բերգկամպփը գերազանցել է իր նախկին թիմակիցներ Ֆրանկ դե Բուրին, Ռոնալդ Կումանին, Ֆիլիպ Կոկուին և Ջովանի վան Բրոնկհորստին:
Ինչպես հայտնում է Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, լավագույնին որոշելու համար հաշվի է առնվել տվյալ երկրի հավաքականի կազմում առավել հաջող հանդես եկած ֆուտբոլիստին: