1756 դիտում
15:50 15-12-2014
Գալուստ Սահակյանի արձագանքը՝ ընդդիմադիր պատգամավորին ծեծի ենթարկելու փաստին
Այսօր՝ժամը 18:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատրաստ է արտահերթ նիստ հրավիրել՝ հնարավորություն ընձեռելով մյուս խմբակցություններին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու միջադեպը դատապարտող հայտարարություն տարածել: Այս մասին այսօր՝ ԱԺ նիստում նման առաջարկով հանդես եկավ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Արամ Մանուկյանին դեմ կատարված հարձակմանը և միջադեպի հետ կապված ձեռնարկվելիք միջոցառումներին:
Սակայն Գ. Սահակյանն ընդգծեց, որ այսօրվա արտահերթ նիստն ընդհատելն օրենքների հետ կապված որևէ աղերս չունի:
«Յուրաքանչյուր ձախողում մեր կողմից կդիտարկվի որպես ԱԺ աշխատանքների ձախողում»,-ավելացրեց նա:
Արդեն հայտնել էինք, որ Ազգային ժողովի այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի նիստը, բացի ՀՀԿ խմբակցությունից, բոյկոտեցին մյուս ոչ իշխանական խմբակցությունները, որը պայմանավորված էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստով: Դրանից հետո ընդմիջում հայտարարվեց, և խմբակցությունները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում քննարկեցին Արամ Մանուկյանի դեմ կատարվածը՝ իրենց բողոքի ձայնն այդկերպ արտահայտելով և պահանջելով հետևողականություն, որպեսզի հետագայում մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր նրա կարգավիճակում չհայտնվի:
Հիշեցնենք, որ պատգամավորը դեկտեմբերի 11-ին ծեծի էր ենթարկվել Սոսեի 2/2 հասցեում: Նրա հարևանները [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էին, որ նրան ծեծել են իրենց շենքի մուտքի մոտ, իսկ ծեծի ենթարկողը միջին տարիքի տղամարդ է եղել: Այդ մասին հայտնել էին նաեւ ոստիկանությանը, ովքեր ժամանել են դեպքի վայր: Արամ Մանուկյանը և նրա համախոհները կասկածներ էին հայտնել, որ կատարվածը պայմանավորված է ԱԺ պատգամավորի քաղաքական հայացքների հետ:
Նմանատիպ նյութեր
2060 դիտում
15:20 15-12-2014
Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են նիստը՝ ի նշան բողոքի ԱԺ պատգամավորին ծեծի ենթարկելու