211652_close_icon
views-count2060 դիտում article-date 15:20 15-12-2014

Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են նիստը՝ ի նշան բողոքի ԱԺ պատգամավորին ծեծի ենթարկելու

Ազգային ժողովի այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի նիստը, բացի ՀՀԿ խմբակցությունից, բոյկոտեցին մյուս ոչ իշխանական խմբակցությունները, որը պայմանավորված էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստով: Դրանից հետո ընդմիջում հայտարարվեց, և խմբակցությունները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում քննարկեցին Արամ Մանուկյանի դեմ կատարվածը՝ իրենց բողոքի ձայնն այդկերպ արտահայտելով և պահանջելով հետևողականություն, որպեսզի հետագայում մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր նրա կարգավիճակում չհայտնվի: Հիշեցնենք, որ պատգամավորը դեկտեմբերի 11-ին ծեծի էր ենթարկվել Սոսեի 2/2 հասցեում: Նրա հարևանները [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էին, որ նրան ծեծել են իրենց շենքի մուտքի մոտ, իսկ ծեծի ենթարկողը միջին տարիքի տղամարդ է եղել: Այդ մասին հայտնել էին նաեւ ոստիկանությանը, ովքեր ժամանել են դեպքի վայր: Արամ Մանուկյանը և նրա համախոհները կասկածներ էին հայտնել, որ կատարվածը պայմանավորված է ԱԺ պատգամավորի քաղաքական հայացքների հետ:

Նմանատիպ նյութեր