211652_close_icon
views-count937 դիտում article-date 16:57 15-12-2014

Եվրախորհրդարանը դեկտեմբերի 18-ին կվավերացնի ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը

Դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը կվավերացնի Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը: Այս մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Դավիդ Կերեսելիձեն: Նա նշել է, որ արդեն 10 երկիր՝ Ռումինիան, Բուլղարիան, Լիտվան, Լատվիան, Մալթան, Սլովակիան, Էստոնիան, Հունգարիան, Շվեդիան և Խորվաթիան, վավերացրել են փաստաթուղթը: «Մենք ակնկալում ենք, որ կընդունվի համապատասխան բանաձև: Չեմ կարող ասել նրա բովանդակությունը, քանի որ բանաձևը պատրաստել է Եվրախորհրդարանը, սակայն սպասում ենք, որ աջակցություն կլինի մեր եվրոատլանտյան ձգտմանը, ինչպես նաև մեր տարածքային ամբողջականությանը»,-ընդգծել է Կերեսելիձեն:

Նմանատիպ նյութեր