1140 դիտում
14:32 16-12-2014
Թիերի Անրին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան
Լեգենդար ֆրանսիացի խաղացող Թիերի Անրին հայտնել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
Անրիի վերջին ակումբը դարձավ ամերիկյան «Նյու-Յորք Ռեդ Բուլզ» ակումբը, որի հետ ֆրանսիացու պայմանագիրը ավարտվեց ընթացիկ տարվա դեկտեմբերի սկզբին: Բազմաիթվ խոսակցություններ էին պտտվում, որ 37-ամյա հարձակվողը կարող է վերադառնալ իր համար հարազատ դարձած Լոնդոնի «Արսենալ», սակայն Անրին որոշել է ավարտել իր կարիերան և որպես ֆուտբոլային վերլուծաբան աշխատել Sky Sports հեռուստաընկերությունում:
Իր երկարատև կարիերայի ընթացքում Անրին նվաճել է 35 թիմային և անհատական մրցանակ, ներառյալ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները:
Անրին իր կարիերայի մեծ մասը անցկացրեց «Արսենալ»-ի կազմում՝ 376 խաղում խփելով 228 գոլ: Անրին Ֆրանսիայի ազգային հավաքականի գույները պաշտպանել է 1997-2010 թթ ընկած ժամանակահատվածում և այդ ընթացքում դարձել է 51 գոլի հեղինակ:
Նմանատիպ նյութեր
1675 դիտում
11:42 03-11-2014
Թիերի Անրին՝ կրնկով գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
994 դիտում
14:35 25-12-2014
Թիերի Անրին կնկարահանվի ֆիլմում
2452 դիտում
18:18 26-08-2016
Թիերի Անրին ընդգրկվեց Բելգիայի մարզչական շտաբում
Այս բաժնից
1738 դիտում
14:41 15-10-2024
Ակումբը ոչ մի դեպքում ցանկություն չունի վիրավորելու ոչ ոքի. «Փյունիկ»-ի հայտարարությունը
1975 դիտում
14:27 15-10-2024
«Փյունիկ»-ն արգելել է այլ ակումբներ տեղափոխված պատանի ֆուտբոլիստների մուտքն իր մարզաբազա
1471 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ