211652_close_icon
views-count24561 դիտում article-date 09:38 07-08-2015

«Կարմիր կովը իր կաշին չի փոխում». Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` օգոստոսի 6-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 44 տրանսպորտային միջոց, որի վարորդներից 40-ը եղել են ոչ սթափ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր և խմած վարորդները տուգանվել են 100 հազարից 200 հազար դրամի չափով: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի կարգադրությամբ հանրապետությունում շարունակվում է ուժեղացված ծառայություն և բոլոր օրինախախտ վարորդները` անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից, հայտնաբերվելու դեպքում ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ ոչ սթափների երկաթյա նժույգները տեղափոխվելու են տուգանային հրապարակներ: Երևանում հսկողությունը դրվել է Երևանի ՃՈ պետ, ոստիկանության մայոր Արման Հակոբյանի վրա, իսկ մարզերում` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանի վրա: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները միայն 3 օրվա ընթացքում մարզերում հայտնաբերել են 7000 օրինախախտ վարորդ, որից 1700-ը եղել են ոչ սթափ: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+

Նմանատիպ նյութեր