211652_close_icon
views-count861 դիտում article-date 13:00 17-12-2014

Դեսպան Ջոն Հեֆերնը Արմեն Աշոտյանին մաղթեց բարեփոխումների շարունակականություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան կրթական համագործակցությանը վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր գործունեության ընթացքում ՀՀ կրթության ոլորտում ամերիկյան կողմի աջակցությամբ իրականացված մի շարք ծրագրերի համար՝ մասնավորապես շեշտելով հայաստանյան բուհերին ցուցաբերված տեխնիկական աջակցությունը, FLEX ծրագրին հայ աշակերտների մասնակցությունը, երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղվածությունը, բուհերի ապաքաղաքականացմանն ուղղված հետևողական ջանքերը: Շեշտելով, որ կրթությունը երկկողմ համագործակցության կարևոր ոլորտներից է, դեսպանը հետաքրքրվել է գալիք տարվա կրթական ծրագրերով և Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումների ընթացքով՝ մաղթելով, որ դրանք լինեն շարունակական: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես կիրառական նշանակության և աշխատաշուկայի զարգացմանը միտված նոր կրթական ծրագրերին, բուհերի տեխնիկական արդիականացման և ՏՀՏ ոլորտի մրցունակության բարձրացման հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր