Ագուերոն շարք կվերադառնա հունվարին
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն վնասվածքից կապաքինվի հունվարին:
Չիլիացի մասնագետի խոսքերով Ագուերոն կհասցնի լավ մարզավիճակ հավաքել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բարսելոնա»-ի հետ կայանալիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Ագուերոն երկու շաբաթ առաջ ծնկի վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Էվերտոն»-ի հետ կայացած խաղի ժամանակ: