1954 դիտում
09:21 18-12-2014
Մեր բարձրաստիճան պաշտոնյաները դեռևս չեն հասկացել, թե ինչ է պետությունը. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Մեր բարձրաստիճան պաշտոնյաները դեռևս չեն հասկացել, թե ինչ է պետությունը, ինչով պետp է զբաղվի ոստիկանը, նախարարը, պատգամավորը, Կենտրոնական բանկը և այլն, ինչ պարտականություններ ունենք մենք՝ քաղաքացիներս: Մասնավորապես, ինչպես 20, այդպես էլ 10 տարի առաջ մեր պաշտոնյաներին թվում է, որ պետության հարցերը հնարավոր է լուծել գլուխ ջարդելով կամ ականջ կտրելով:
Փոխոստիկանապետը, շարքային քաղաքացին (անկախ նրանից՝ նա կատարե՞լ է այդ հանցագործությունը, թե՞ ոչ) ու խորհրդարանի գեներալ-պատզամավորը չունեն այն գիտակցությունը, որ նրանք ապրում են պետությունում, ոչ թե «քուչում», որտեղ հարգի է ֆիզիկական ուժի կիրառումը:
Հատուկ չեմ գրում դոլար-դրամ հարաբերության մասին: Որովհետև մեր խնդիրը ոչ թե Ռուսաստանի ազդեցությունն է, ոչ թե անհիմն թանկացումները, ոչ թե սպեկուլյացիան կամ խուճապը: Այդ ամենն ածանցյալ է: Իսկ հիմքը տկար պետություն ունենալն է»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1819 դիտում
08:31 13-12-2014
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան չպիտի հանդես գա քաղաքական գնահատականներով. Առավոտ. խմբագրական
1338 դիտում
08:32 26-12-2014
Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ես անում, այլև՝ ինչ նպատակով. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3217 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը