211652_close_icon

Մեր պետությունը 20 տարվա ընթացքում չի կարողացել մշակել պատերազմի վետերանների՝ քաղաքականությանը մասնակցելու համոզիչ բանաձև. Առավոտ. խմբագրական

views-count1182 դիտում article-date 09:38 29-01-2015
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Մեր պետությունը՝ իշխանությունը, քաղաքական ուժերը, հասարակությունը 20 տարվա ընթացքում չեն կարողացել մշակել պատերազմի վետերանների՝ քաղաքականությանը մասնակցելու համոզիչ բանաձև: Մի կողճից՝ նախկինում պատերազմին մասնակցած մարդը, ինչպես և Հայաստանի ցանկացած այլ քաղաքացի, իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, իր տեսակետը հայտնելու այս կամ այն քաղաքական խնդրի շուրջ: Թե որքանով իր կարծիքը կլինի հեղինակավոր, որքանով է դա պայմանավորված իր «կռված» լինելու փաստով՝ դա չափազանց անհատական խնդիր է: Կան ազնվորեն կռվածներ, որոնց քաղաքական հեղինակությունն այսօր հավասար է զրոյի, կան չկռվածներ, որոնք քաղաքացիների այս կամ այն շրջանակներում հարգանք են վայելում: ...Իսրայելի քաղաքական վերնախավի գերակշռող մասը արաբաիսրայեյական պատերազմների վետերաններ են՝ այդպես էր այդ երկրի ամբողջ պատմության մեջ: Այդ վետերանները երբեք չեն էլ ասել, թե քաղաքականությամբ չեն զբաղվում: Տարբերությունը, սակայն, այն է, որ նրանք գրագետ են»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր