1640 դիտում
18:56 18-12-2014
Գործարարները ցանկություն են հայտնել աշխատել Չինարիում եւ Այգեձորում. Տավուշի մարզպետ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հերթական աշխատանքային այցով մարզի Չինարի և Այգեձոր համայնքներում էր: Երկու համայնքում էլ մարզպետը հանդիպում ունեցավ բնակչության հետ, լսեց նրանց մտահոգող խնդիրները: Հիմնական հարցը, որ բարձրացնում էին բնակիչները, աշխատատեղերի բացակայությունն է: Նրանք գտնում են, որ փոքրիկ արտադրություններ հիմնելը նման համայնքներում զբաղվածության խնդիրը որոշակիորեն կլուծի: Մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ ՀՀ կառավարության վերջին շրջանում ընդունած որոշումները միտված են հենց այդ խնդրի լուծմանը:
Նա հայտնեց, որ հանրապետությունում 31 սահմանամերձ համայնքների հարկային արտոնություններ են տրվել, որոնցից 22-ը Տավուշի մարզում են: Եվ Չինարին, և Այգեձորն այդ ցանկում են: Ու արդեն կան գործարարներ, ովքեր ցանկություն են հայտնել աշխատելու նման համայնքներում:
Չինարիում մարզպետ Հովիկ Աբովյանը այցելեց նաև դպրոց, որտեղ ավարտվել էին պաշտպանության նպատակով պատուհանների վերատեղադրման աշխատանքները: Մարզպետը շրջեց դասասենյակներում, զրուցեց ուսուցիչների ու աշակերտների հետ, շեշտեց, որ ցանկացած մտահոգող հարցի դեպքում կարող են անմիջապես դիմել իրեն: Այնուհետև մարզպետը եղավ Չինարիի մանկապարտեզում: Այստեղ էլ ավարտվել էր պաշտպանիչ պատի կառուցումը, և այժմ մանկապարտեզը որոշակի չափով ապահովագրված է հակառակորդի կրակոցներից:
Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
4521 դիտում
14:40 31-07-2014
Այգեձորում հակառակորդի կրակոցից տղամարդ է վիրավորվել
1241 դիտում
14:19 16-02-2015
Սոցիալական աջակցության ծրագրեր՝ Չինարիում
4795 դիտում
18:37 08-11-2019
Այս այգու մեջ ստեղծագործություն կա. նախագահ Սարգսյանն Այգեձորում այցելել է արևադարձային այգի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1015 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
979 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին
748 դիտում
09:59 01-02-2025
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ապագան. «ՏԵՂորոշում»․ «Ամերիկայի ձայն»