211652_close_icon
views-count1278 դիտում article-date 09:14 19-12-2014

Պաշտոնյաների գործուղումների համար ևս 30 միլիոնի կարիք կա. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ մինչ Ամանորի նախաշեմին դրամի կտրուկ արժեզրկման և սոսկալի գնաճի հետևանքով հասարակությունը հայտնվել է խուճապի մեջ, իշխանություններն ավելացնում են պաշտոնյաների գործուղումների համար բյուջեով նախատեսված ծախսերը: Կառավարության երեկվա նիստում որոշվել է 30 միլիոն դրամով ավելացնել պաշտոնյաների այս տարվա արտասահմանյան գործուղումների համար հատկացված գումարը: Բանն այն է, որ այս տարվա պետական բյուջեով գործուղումների համար հատկացվել է 500 միլիոն դրամ, որի զգալի մասը՝ 494.5 միլիոնն արդեն ծախսվել է: Ու հիմա, փաստորեն, պարզվել է, որ ևս 30 միլիոնի կարիք կա, ինչն ն էլ վճարվելու է մեր գրպանից: Նկատենք, որ բյաջեից լրացուցիչ գումարներ վճարելու փոխարեն իշխանությունները ճիշտ կանեին, եթե սահմանափակեին գործուղումների ծախսերը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր