Արամ Սարգսյանը որոշել է երեք ամիս չխոսել. 168 Ժամ
«168 Ժամ» ժամ թերթը գրում է, որ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ով 2011թ. հանդես է գալիս ՀԱԿ և ԲՀԿ համագործակցության քննադատությամբ, կասկածի տակ դնելով այդ համագործակցության արդյունավետությունը` որոշել է երեք ամիս այլևս չխոսել այս կուսակցությունների քաղաքական գործունեության մասին:
Պատճառն այն է, որ այս քաղաքական ուժերի հետ համագործակցող ազատամարտիկները Սարգսյանին հայտնել են, որ այդ կուսակցությունները խոստացել են 2015թ. մարտ ամսին իշխանափոխություն և համակարգային փոփոխություններ իրականացնել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։